Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Միայնությունը վտանգավոր է առողջությանը. գիտնականներ

Միայնությունը վտանգավոր է առողջությանը. գիտնականներ

Հոգեկան խանգարումներն ու ընկճախտերը 80%-ով ավելի շատ սպառնում են միայնակ մարդկանց, քան ընտանիք ունեցողներին: Նման եզրահանգման են եկել ֆինն գիտնականները:

«Մտերիմ մարդկանց բացակայությունը, որոնց հետ կարելի է կիսվել անհաջողություններով կամ, ընդհակառակը, հաջողություններով, բացասաբար է անդրադառնում առողջության վրա և հանգեցնում է հոգեբանական խնդիրների», - նշում է աշխատանքային խմբի ղեկավար, պրոֆեսոր Լառա Ռուլկի- Ռաբակը:

Այս խնդիրը գնալով ավելի է անհանգստացնում մասնագետներին, քանի որ վերջին երեք տասնամյակում աշխարհում միայնակ մարդկանց թիվն ավելացել է: Օրինակ` Միացյալ Նահանգներում կամ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր երրորդ չափահասը միայնակ է:

Ֆինն գիտնականների խոսքով` որպես ընկճախտերի զարգացմանը նպաստող պատճառներ` տղամարդկանց համար նշվում են աշխատավայրում վատ մթնոլորտն ու ալկոհոլիզմը, իսկ կանանց համար` կրթության բացակայությունն ու ցածր եկամուտը, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ